««Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրենին աշխատանքից հեռացնելու հավանականություն չկա»
«Ոչ ես, ոչ էլ մեր համակարգում որևէ մեկը որևէ խնդիր չունի «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն Լևոն Գալստյանի հետ: Նրան աշխատանքից հեռացնելու հավանականություն չկա»,- ասուլիսում այս մասին ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` պատասխանելով այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են մամուլում տարածված այն լուրը, թե Հանրային հեռուստաընկերության «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն Լևոն Գալստյանը ազատվելու է աշխատանքից:
Ա. Հարությունյանն ասաց, որ ինքն էլ մամուլից է տեղեկացել ու կփորձի պարզել, թե ինչ է դա նշանակում: «Չեմ կարծում, որ ինչ-որ խնդիրներ կան: «Երևան» ստուդիայում մեծ աշխատանքներ են տարվում` վերականգնվում ու թվայնացվում են մեր ֆիլմերը»,- ասաց Ա. Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են