«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն. Նախիջևանում անպատժելիության մթնոլորտ է տիրում
«Լրագրողներ առանց սահմանների» (ԼԱՍ) կազմակերպությունը մտահգություն է հայտնել Նախիջևանի իշխանությունների կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումների առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, կազմակերպությունը նաև մտահոգություն է արտահայտել «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Եֆեզա Հասանովին՝ Նախիջևանից արտաքսելու փաստի առնչությամբ:
Նշենք, որ երեք քաղաքացիական հագուստով անձինք Եֆեզա Հասանովին փողոցում կանգնեցրել են, բռնի կերպով մեքենա նստեցրել և տարել դեպի Իրանի անցակետ՝ «խորհուրդ» տալով այլևս չվերադառնալ Նախիջևան:
Աղբյուրի փոխանցմամբ, «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է, որ «Նախիջևանի իշխանությունները՝մահվան սպառնալիքից և այլ հետապնդումներից բացի, սկսել են ավելի մեծ ճնշումներ գործադրել ԶԼՄ-ների վրա»:
«Լրագրողի արտաքսումն իր իսկ հայրենիքից վկայում է իրավական դաշտի բացակայության, ինչպես նաև Նախիջևանում ստեղծված անպատժելիության մթնոլորտի մասին»,- նշված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նաև նշում է, որ գնալով մեծանում է «Թուրան» լրատվական գործակալության աշխատակից՝ Մալահատ Նասիբովի նկատմամբ ճնշումը, ով առաջին էր, որ հայտնեց, թե Ազգային Անվտանգության նախարարությունում մահացած Տուրաչ Զեյնալովի մասին և հարցազրույց վերցրել նրա հարազատներից:
Դրանից հետո, Նասիբովան և նրա ամուսինը սկսել են սպառնալից հաղորդագրություններ ստանալ:
«Ադրբեջանի իշախանությունները մեկնաբանել Նախիջևանում կատարվածը: Եվ դրա համար միջազգային հանրությունը պետք է անհապաղ արձագանքի Նախիջևանում տեղի ունեցող իրադարձություններին: Հակառակ դեպքում, Նախիջևանում իրավիճակը կտարածվի Ադրբեջանով մեկ»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան