Մեկնարկեց «Նոր մեդիա դպրոց»-ի երրորդ փուլը
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline «Նոր մեդիա դպրոց»-ում ուսումնական երրորդ փուլի մեկնարկի մասին: Beeline «Նոր մեդիա դպրոց»-ի դասընթացները նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ Ինտերնետ հաղորդակցության հիմնական սկզբունքներին և կանոններին ու համացանցի տարբեր հարթակներում վարել ինտերնետ-օրագիր: Դասընթացներն անցկացվում են հայտնի փորձագետների, հանրահայտ բլոգերների և ինտերնետ-հաղորդակցությունների մասնագետների կողմից:
Ինչպես տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դպրոց ընդունվելու հայտ կարող են ներկայացնել բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մտքեր փոխանակել իրենց էլեկտրոնային օրագրերի ընթերցողների հետ:
Ողջունելով երրորդ փուլի մասնակիցներին, «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է. «Beeline-Համալսարանի հարկի տակ դուք կծանոթանաք ինտերակտիվ մեդիա աշխարհին, կհանդիպեք հայտնի հայ բլոգերների հետ: Թող ստացած գիտելիքներն ու հմտություններն օգնեն ձեզ ստեղծել որակյալ և հետաքրքիր բովանդակություն, որը կներգրավի ընթերցողներ և կբարձրացնի Հայաստանում հայալեզու բովանդակության հանրային նշանակությունը»:
Beeline «Նոր մեդիա դպրոց» նախագիծն իրականացվում է «Ժառանգ» ՀԿ-ի հետ համատեղ 2011 թ. հունիսից: Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը երեք շաբաթ է, շաբաթական երեք պարապմունք: Դասընթացն ավճար է և նախատեսված է 18-35 տարեկան անձանց համար: Ծրագրին մասնակցելու վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ «Նոր մեդիա դպրոց»-ի կայքում /http://nmd.zharang.org/ :
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է