ASIM-DER-ը պահանջում է Թուրքիայում անօրինական ապրող հայերին վտարել երկրից
Թուրքիայի «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միությունը» (ASIM-DER) հանդես է եկել թուրքական իշխանությունների` Թուրքիայում անօրինական բնակվող հայաստանցի ընտանիքների երեխաներին հայկական դպրոցներ հաճախելու թույլտվության դեմ: ASIM-DER-ը թուրքական կառավարությունից պահանջում է երկրից վտարել այդ երեխաներին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Igdirinsesi.com» լրատվական կայքը:
Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը իրենց պահանջը շարադրել է Թուրքիայի արտաքին գործերի, կրթության և ներքին գործերի նախարարություններին ուղարկված նամակում:
«Հարգելի նախարար,
Մեր երկրում ապօրինաբար ապրող այս մարդկանց մեր օրենքների համաձայն պետք է վտարել երկրից: Մեր կազմակերպության անունից խնդրում եմ ձեզ վերանայել այս որոշումը: Ինչպես ասաց հայկական համայնքի հոգևոր առաջնորդ Աթեշյանը` 1000 հայ աշակերտ կսկսի հաճախել դպրոց: Դա նշանակում է, որ նրանք ընտանիքների հետ միասին կմնան մեր երկրում: Խնդրում ենք նրանց վտարել երկրից»,- ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի վարչապետ Էրդողանի թույլտվությամբ Թուրքիայի Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը հաստատել է հրամանը` ընտանիքների հետ միասին Թուրքիայում ապօրինի ապրող հայ երեխաներին հնարավորություն տալ 2011-2012 ուս տարում որպես հրավիրյալ աշակերտներ սովորել համայնքին կից հայկական դպրոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան