Վլադիմիր Վայս. «Հայերը հաղթեցին հարձակողական արագ ֆուտբոլի շնորհիվ»
Հայաստանի ֆուտբոլային հավաքականի հետ հանդիպումից հետո Սլովակիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը հայտարարել է, որ հայերը հաղթել են հարձակողական արագ ֆուտբոլի շնորհիվ: Նա նշել է նաև, որ իռլանդացիների հետ խաղից հետո կադրային որոշ փոփոխություններ է կատարել, ուստի պարտության ողջ մեղքը վերցնում է իր վրա:
«Առաջին խաղակեսում մենք մի քանի գոլային պահ չիրացրեցինք: Եթե գոլ չես խփում, չես կարող հաղթել: Իռլանդացիների հետ խաղից հետո, որում մենք գոլազուկ ոչ-ոքի խաղացինք, ես մի շարք փոփոխություններ էի կատարել, ուստի բնական է, որ այս պարտության պատասխանատուն հենց ես եմ: Հայերը հարձակողական արագ ֆուտբոլ են ցուցադրում և այդ որակի շնորհիվ այսօր հաղթեցին: Նրանք կարողանում են գնդակ պահել և այս հաղթանակով միացան ուղեգրերի համար պայքարին` կտրուկ մոտենալով հիմնական հավակնորդներին: Իսկ այդ պայքարում ֆավորիտներն այս պահին երկուսն են` Ռուսաստանի և Իռլանդիայի հավաքականները:
Պետք է արժանին մատուցել նաև Ռոման Բերեզովսկուն, ով այսօր պարզապես հիանալի խաղ ցուցադրեց: Իսկ, ընդհանրապես, մենք լավ ենք դիտվում ուժային պայքարում, իսկ հայերը մեզ առաջարկեցին տեխնիկական բարձր որակի ֆուտբոլ»,- նշել է Վայսը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում