Ալեքսանդրինա գրադարանում կանցկացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես
Սեպտեմբերի 27-29-ը Ալեքսանդրիայի (ԵԱՀ) Ալեքսանդրինա գրադարանում կանցկացվի Մերձավոր Արևելքի երկրների և դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը նվիրված չորրորդ` եռամյա միջազգային սիմպոզիումը, որին իր մասնակցությունը կբերի նաև Հայաստանը:
Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, սիմպոզիումի շրջանակներում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ: Մերձավոր Արևելքի լեզուներով և երկրներում հրատարակչության և տպագրության պատմությանը նվիրված միջազգային սիմպոզիումին Հայաստանից կմասնակցեն Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:
Այդ օրերին գրադարանի տնօրինության առաջարկով հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված` Ալեքսանդրինա գրադարանում կանցկացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նմուշներ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հավաքածուներից:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են