Թուրքական մամուլը խեղաթյուրել է Շառլ Ազնավուրի խոսքերը
Թուրքական լրատվամիջոցները տենդի մեջ ընկած տարածում են Շառլ Ազնավուրի կիրակնօրյա հեռուստաեթերը` աղավաղելով և ճշմարիտ բովանդակությունից զրկելով նրա հնչեցրած խոսքերը: Թուրքական մամուլի իրազեկմամբ` Ազնավուրը «France 2»-ի հեռուստահաղորդմանը հյուրընկալված ժամանակ իբր ասել է. «Ցեղասպանություն եզրաբառն անհանգստացնում է ինձ: Հայ-թուրքական սահմանի բացման և թուրքերի հետ երկխոսելու ցանկության համար մեկ այլ եզրաբառ է հարկավոր»:
Բառացիորեն այսպես ուղղակի մեջբերում կատարելով Շառլ Ազնավուրի խոսքից` թուրքական լրատվամիջոցները խաբում են իրենց լսարանին, քանի որ ընտրովի ու հատվածական թարգմանություն են արել Ազնավուրի ամբողջական խոսքից: Միտումնավոր խեղաթյուրումը և իրական իմաստից կտրելու գործելաոճը նոր չէ թուրքական մամուլի համար, որը ցավոք երբեմն խայծ է ծառայում նաև հայկական լրատվամիջոցների համար:
Շառլ Ազնավուրի մասին հիշյալ տեղեկատվության սկզբնաղբյուրը, ինչպես հայտնի է, ֆրանսալեզու լրատվամիջոցներն են, որոնցից էլ կարելի է հավաստիորեն իրազեկվել: Այսպիսով, Շառլ Ազնավուրն իր հեռուստաելույթի ժամանակ շեշտադրել է մի շատ կարևոր հանգամանք, որը տեղ չի գտել թուրքական մամուլի հաղորդած տեղեկությունում:
Ըստ հիշյալ ֆրանսիական հեռուստատեսության կայքի` Շառլ Ազնավուրը ոչ թե հարցականի տակ է դրել ցեղասպանություն եզրաբառի իրական համապատասխանությունը 1915-ի ողբերգական իրադարձություններին, այլ բառացիորեն ասել է հետևյալը. «Եթե թուրքերը ազնվություն ունենան ու ասեն, որ այդ բառն է անհանգստացնում իրենց, ապա մենք այլ եզրաբառ կգտնենք հայ-թուրքական երկխոսության և սահմանի բացման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին