Ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը վաճառում «Fresh»-ը
«Ժամանակն» անդրադարձել է «Fresh» սուպերմարկետների ցանցի վաճառքի թեմային, որն ուզում է գնել «Սթարը»: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Միհրան Պողոսյանը համաձայնել է վաճառել «Fresh» սուպերմարկետների ցանցը` պաշտոնի բարձրացման դիմաց, վերջինիս մամլո խոսնակ Ռիմա Եգանյանն ասել է. «Նոր պաշտոնի անցնելու լուրերը իրականությանը չեն համապատասխանում: ԴԱՀԿ ղեկավարը նշանակվում և ազատվում է ՀՀ նախագահի հրամանագրով, և Միհրան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել այնքան ժամանակ, որքան որ նպատակահարմար կգտնի ՀՀ նախագահը: ՀՀ նախագահի առաջարկով նա պատրաստ է զբաղեցնել ցանկացած այլ պաշտոն, եթե նախագահը կառաջարկի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում