Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու Երևանում
Սպտեմբերի 19-ին Երևանում համերգով հանդես է գալոււմ Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Վալերի Գերգիևի ղեկավարությամբ: Համերգին մասնակցելու է Չայկովսկու անվան միջազգային ХIV մրցույթի դափնեկիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյան:
Նշենք, որ նախքան երևանյան համերգը, Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես է գալու Կրասնոդարում և Սոչիում։ Այս մասին «Իտառ- տասսին» տեղեկացրել է համերգաշարի կազմակերպիչները:
Նշենք, որ ըստ Bachtrack ինտերնետ-պորտալը աշխարհահռչակ դիրիժոր, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը ճանաչվել է 2010 թվականին աշխարհում ամենապահանջված դիրիժորը: Նշենք նաև, որ Վալերի Գերգիևը 1981 թվականին հայ դասական երաժշտաարվեստի ժամանակակից հայտնի կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի առաջարկով Հայաստան է հրավիրվել, ով 4 տարի ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են