«Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողը՝ ադրբեջանական «սև ցուցակի զոհ»
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը ուսումնասիրում է «Նեզավիսիմայա գազետա» թղթակցի՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու փաստը: Այս մասին, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևին, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, ԱԳՆ-ն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին տվել է համապատասխան կարգադրություններ, որպեսզի վերջիններս ուսումնասիրեն «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի թղթակիցների՝ Լեռնային Ղարաբաղ անկանոն այցելությունները:
Նշենք, որ չորեքշաբթի օրը «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը հրապարակել է լրագրող Յուրի Ռոսկոմի «Խաղաղություն Ղարաբաղին» խորագրով հոդվածը, որը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի անկախության 20-ամյակին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակում» է ընդգրկում է այն օտարերկրացիներին, որոնք, առանց պաշտոնական Բաքվի թույլտվության մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան