Վարչապետ. Պետության ֆինանսավորումը պետք է հասանելի լինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին
«Կրթության հասանելիության տեսակետից մեր ցուցանիշները գերազանցում են մեր ընդհանուր երկրի վարկանիշը: Բարձրագույն և միջին կրթության հասանելիության տեսակետից մենք մեր դիրքերն ամրապնդել ենք: Եվ այդ առումով կարող ենք ասել, որ Հայաստանում հիմնական խնդիրը այսուհետև ոչ թե կրթության մատչելիության ապահովման մեջ է, այլ կրթության որակի ապահովման: Կառավարության ջանքերը պետք է միտված լինեն կրթության որակը բարձրացնել»,- «Բարձրագույն կրթության ֆինանսավորում» միջազգային համաժողովի բացման ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, ԿԳՆ կողմից կրթության ոլորտում իրականացվող ռազամավարության համար հիմք է ընդունվել եվրոպական չափանիշները, Բոլոնիայի գործընթացը էապես օժանդակում է այդ բարեփոխումների իրականացման գործում: Վարչապետն ասաց, որ այսօր իրենք բանավիճում են կրթության ոլորտի ֆինանսավորման լավագույն մեխանզիմները գտնելու շուրջ:
«Համար մեկ սկզբունքը, որ մենք մեզ համար ֆիքսել ենք, պարտավոր ենք ապահովել կրթության ոլորտում արդար մրցակցություն, և դա նշանակում է, որ մենք չպետք է խտրական մոտեցում դրսևորենք պետական և մասնավոր բուհերի միջև, և պետության ֆինանսավորումը պետք է հասանելի լինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բուհերին` ելնելով նրանից, թե ինչ աստիճանի որակյալ ծառայություններ են նրանք առաջարկում»,- ասաց վարչապետը, ավելացնելով, որ այդ տեսակետից իրենք խստացնում են լիցենզավորման գործընթացը` այսինքն` մուտքը դեպի կրթական շուկա: Նրա խոսքով, մրցակցային հավասար պայմաններ ապահովելու գործընթացում պետությունը պարտավոր է ապահովել նրանց համար մրցակցային հավասար պայմաններ: Այդ տեսակետից, ըստ նրա, հավատարմագրման ինստիտուտի կայացումը ունի կարևոր նշանակություն: Նա առաջնային խնդիր համարեց հավատարմագրման կենտրոնի կայացմանը, որպեսզի այն լինի եվրոպական հավատարմագրման ինստիտուտների դաշտում լիիրավ ճանաչելի անդամ, ինչը հնարավորություն կտա բուհերին ունենալ օբյեկտիվ չափանիշներ, իրենք իրենց կարող են գնահատել, բացահատել իրենց ուժեղ և թույլ կողմերը, հասկանալու` ինչպիսի ստանդարտներ պետք է ներդնեն իրենց համալսարաններում, որպեսզի անցնեն հավասագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին