Յարոսլավլում եռօրյա սուգ է հայտարարվել. Մեդվեդևը ժամանել է վթարի վայր
Յարոսլավլի շրջանոմ եռօրյա սուգ է հայտարարվել ի հիշատակ նախօրեին քաղաքի օդանավակայանի մոտակայքում վթարի ենթարկված Як-42 ինքնաթիռի զոհերի: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն, հղում անելով նահանգապետ Սերգեյ Վախրոկովի կարգադրությանը: Վերջինս հայտարարել է նաև, թե զոհվածների ընտանիքները քաղաքային իշխանությունների կողմից կստանան 450 հազարական ռուբլի, ավիաընկերությունն, իր հերթին, կփոխանցի յուրաքանչյուր ընտանիքի 2 միլիոն ռուբլի:
Հիշեցնենք, նախօրեին Ռուսաստանի հոկեյի «Լոկոմոտիվ» թիմը տեղափոխող ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց ընկել էր Վոլգա գետի ափին: Ինքնաթիռում գտնվել են 45 մարդ, այդ թվում անձնակազմի 8 անդամ: Տեղեկատվության համաձայն, զոհվել է 43 մարդ, փրկել հաջողվել է երկու անձի, որոնց վիճակը շարունակում մնալ ծայահեղ ծանր: Բոլոր զոհվածների դիակներն հայտնաբերված են: « Ռիա Նովոստ»-ի գործակալության հաղորդմամբ, գտնվել է նաև ինքնաթիռի սև արկղերից մեկը: Որոնողական ու փրկարարական աշխատանքները դեպքի վայրում նույնպես ավարտված են: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Յարոսլավլ ծրագրված իր այցի շրջանակներում մտադիր է ժամանել վթարի վայր ու հարգանքի տուրք մատուցել զոհվածներին: Մեդվեդևն հայտարարել է նաև, թե անձամբ է վերահսկելու հետաքննությունը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը ներկայացրել է ավիավթարի երեք հիմնական վարկած, որոնցում թվում են տեխնիկական անսարքությունն ու անորակ վառելիքի օգտագործումը: Ահաբեկչության մասին վարկածը չի քննարկվում:
ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն, իր հերթին, հայտարարել է, թե Як-42 օգտագործող երկրի բոլոր ավիաընկերություններում պլանային ստուգումներ են իրականացվելու` հիշեցնենլով, որ ՌԴ 16 ավիաընկերություններում շահագործվում են 57 նման ինքնաթիռներ: