ՀՀ օրհներգի գործիքավորումը չի փոխվել
Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը կշարունակի հնչել նույն գործիքավորմամբ. նախօրեին նման որոշում է կայացրել մասնագիտական խորհուրդը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարություն ժամանակակից արվեստի վարչության գլխավոր մասնագետ Արմինե Ղազարյանը:
Հիշեցնենք, որ 30 հոգանոց մասնագիտական հանձնաժողովը դիմել էր կոնկրետ թեկնածուների՝ ներկայացնել իրենց գործիքավորումը: Ներկայացված տարբերակներից և ոչ մեկը փակ քվեարկության արդյունքում չի ճանաչվել հաղթող:
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991թ. հունիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը՝ տեքստը՝ հայ բանաստեղծ, հրապարակախոս Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունն է, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են