«Ազգ». Հայաստանի տնտեսության մրցունակության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է
«Ազգ» օրաթերթի փոխանցմամբ` օրերս «Համաշխարհային տնտեսական ֆորում» անկախ միջազգային կազմակերպության հրապարակած հանրահայտ «Գլոբալ մրցունակություն, 2011-2012» զեկույցը փաստում է, որ 2010-ին Հայաստանի տնտեսության մրցունակության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 6 նիշով` աշխարհի 142 երկրների շարքում դասվելով 92-րդ տեղը:
«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հուժկու վնաս կրած մեր տնտեսության համար սա առաջընթաց է ոչ միայն 2009-ի ճգնաժամային համարվող շեմի համեմատ, այլև նույնիսկ` նախաճգնաժամային 2006-2008 թվականների համեմատ: ...Պետք է նկատել, որ դրական տեղաշարժ արձանագրած ցուցանիշներից 44-ի մասով տեղաշարժը տեղի է ունեցել 10 և ավելի դիրքով, իսկ վատթարացած ցուցանիշներից միայն 5-ն են, որ ունեցել են 10 և ավելի նվազում…:
Առկա տեղեկատվությունը բավարար է 2 կարևոր դիտարկում անելու համար: Առաջին` Հայաստանի մրցունակության դիրքի բարելավումն իրականացված բարեփոխումների արդյունք է, որն արդեն դառնում է նկատելի: «Գլոբալ մրցունակություն, 2011-2012» զեկույցը այս իմաստով առաջինն էր, որ արձանագրեց առկա տեղաշարժը: Երկրորդ, բարեփոխումների շարունակականությունն անհրաժեշտություն է` այն կարող է բերել աշխարհում մեր դիրքերի զգալի բարելավման և ավելի լավ Հայաստանի»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում