«Տիկնիկները՝ հանուն խաղաղության և բարեկամության». Մեկնարկում է տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը
Այսօր մեկնարկում է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի երկրորդ փուլը: Մեկ շաբաթվա ընթացքում հայաստանյան թատերախմբերն և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները իրենց ներկայացումները կցուցադրեն Հայաաստանի տարբեր շրջաններում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի՝ «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան»-ի նախագահ, փառատոնի ղեկավար Արմեն Սաֆարյանը: Նա նշեց, որ փառատոնն անցկացվում է «Տիկնիկները՝ հանուն խաղաղության և բարեկամության» խորագրի ներքո:
Փառատոնի ղեկավարի խոսքով, այսօր Հայաստանի տարբեր շրջաններում թատերախմբերը կսկսեն ցուցադրել իրենց ներկայացումները՝ սկսելով Դսեղից՝ Հ. Թումանյանի ծննդավայրից, իսկ փակմանը՝ սեպտեմբերի 17-ին, Երևանում կազմակերպվելու է մեծ տոնախմբություն:
Նշենք, որ փառատոնի առաջին փուլը կայացել է մայիսի 21-27-ը, որին ներկա են եղել աշխարհի 15 երկրից տիկնիկային գործիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները