Հայ-թուրքական սահմանի բացումը դրականորեն կազդեր ԼՂ հարցի լուծման վրա
Օրերս «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ կլիմայի հաստատման միակ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հարցն է, և որ Թուրքիան համամիտ է Մոսկվայի հետ այն հարցում, թե ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ առաջընթացը կարող է շատ հարցեր լուծել:
Այս կապակցությամբ «Голос Армении»-ն գրում է, որ նույնիսկ եթե մի պահ մոռանանք Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղից բացի առկա այլ խնդիրների և հակասությունների մասին, որոնցից լավ տեղյակ է Աբդուլլահ Գյուլը, դժվար չէ նկատել, որ պաշտոնական Անկարան ունի ԼՂ հարցի լուծմանը նպաստող մի շարք խաղաքարտեր, որոնք, սակայն, Ադրբեջանից վախենալով չի կիրառում: «Եթե Թուրքիան իսկապես ցանականար ԼՂ հարցի լուծումը, ապա կվավերացներ հայ-թուրքական արձանագրություններն ու կբացեր իր սահմանը Հայաստանի հետ, ինչի մասին ի դեպ Թուրքիային բազմիցս ասել են աշխարհի առաջատար պետությունները»,- գրում է թերթը` նշելով, որ դեռ ուշ չէ, և եթե Գյուլն իսկապես ցանկանում է ԼՂ հարցի լուծում, ուրեմն թող բացի հայ-թուրքական սահմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում