«Սերիալը, որպես հեռուստատեսային արտադրանք, շատ կարևոր ժանր», թեև` «կարող է հասցնել հիպնոսի, զոմբիացնել»
Սերիալը, որպես հեռուստատեսային արտադրանք, շատ կարևոր ժանր է, թեև այն այսօր «մի քիչ խաթարված է, քանի որ ոչ պրոֆեսիոնալ է արվում»: Խոսելով սերիալների ու հասարակության վրա դրանց ազդեցության մասին, նման կարծիք հայտնեց ՀՌԱՀ փոխնախագահ, Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը: Ըստ նրա, այսօր սերիալներն իրենց բովանդակությամբ, ոչ պրոֆեսիոնալ մատուցմամբ, մեծ վտանգ են պարունակում:
«Մարդիկ չպետք է էկրանից տեսնել այն, ինչ տեսնում են կյանքում. վիզուալ արվեստը չպետք է լինի այնպես, ինչպես կենցաղում»,- ասաց նա, միաժամանակ նշելով, որ սերիալների բովանդակությունը, թեմաները շատ ձանձրալի են: Ժ. Դադասյանի խոսքով, այս ամենը գալիս է նրանից, որ հեռուստաընկերություններն իրենք են արտադրում, մինչդեռ նրանք պետք է միայն լուրեր պատրաստեն, իսկ սերիալների արտադրությամբ զբաղցվեն փրոդաքշնները: Բանախոսը նշեց, որ սերիալը գեղարվեստական ժանր է, ունի իր կանոնները ու պետք է հետևել այդ կանոններին, որպեսի այն ծառայի իր նպատակին, այլապես հակադարձ ազդեցությունը կունենա: «Ռեժիսորը, սցենարիստը պետք է բազմապրիոֆիլ գիտելիքներ ունենան, տիրապետեն բոլոր կանոններին»,- ասաց նա:
Պարահոգեբան, էքստրասենս Ռուբեն Բաբայանն էլ խոսելով սերիալների ազդեցության մասին, ասաց, որ այն կարող է մարդկանց հասցնել հիպնոսի, զոմբիացնել: «Կյանքում ամեն ինչը իրենից ներկայացնում է էներգիա: Չնկատվող էներգիան, ինֆորմացիան ավելի մեծ ազդեցություն է ունենում մարդու վրա, քան այն, որին կարող ես դիմադրել: Մարդը կառավարվող համակարգ է, ու եթե չի կարողանում ինքն իրեն կառավարել, հետևաբար կառավարվում է այլ վիբրացիաների, մտքերի կողմից` զրկվելով ազատ կամքի, ազատ ընտրության հնարավորությունից»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան