Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն. 21-րդ տուր
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրում «Փյունիկը» 1:2 հաշվով զիջեց «Միկային» և զգալիորեն բարդացրեց առաջին հորիզոնականն զբաղեցնելու խնդրի լուծումը: Իսկ «Ուլիսը» 2:1 հաշվով առավելության հասավ «Իմպուլսի» նկատմամբ և այժմ 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 7 միավորով գերազանցելով երրորդ տեղում հաստատված «Փյունիկին»: Երկրորդ տեղում ընթացող «Գանձասարը», որը հաշվետու տուրում 0:1 հաշվով զիջեց «Բանանցին», իր ակտիվում 38 միավոր ունի:
Գյումրիի «Շիրակը», իր հերթին, 1:0 հաշվով պարտության մատնեց «Արարատին» և զգալիորեն առաջ պոկվեց նրանից: Այժմ «Շիրակը» 16 միավոր ունի և 6 միավորով առաջ է անցել վերջին հորիզոնականում հաստատված «Արարատից»:
«Փյունիկ»-«Միկա» 1:2 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ:
Մրցավար` Սուրեն Բալիյան:
Գոլերը` Ղուկաս Պողոսյան, 7 («Փյունիկ»), Կոնստանտին Մանդրիչենկո, 57, Նարեկ Բեգլարյան, 80 («Միկա»):
«Գանձասար»-«Բանանց» 0:1 (0:1)
Կապան, «Գանձասար» մարզադաշտ:
Մրցավար` Գևորգ Եղոյան:
Գոլը` Բրունո Կորեա, 12:
«Ուլիս»-«Իմպուլս» 2:1 (1:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ:
Մրցավար` Անդրանիկ Արսենյան:
Գոլը` Արտակ Գրիգորյան, 39 («Ուլիս»), Ջուլիանո Խիմենես, 29, ինքնագոլ, Զավեն Բադոյան, 49, 11մ («Իմպուլս»):
«Շիրակ»-«Արարատ» 1:0 (0:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ:
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան:
Գոլը` Լամին Լի Յորո, 85:
Մրցաշարային աղյուսակը 21-րդ տուրից հետո
N Թիմ Խ Հ Ո Պ Գնդ. Մ
1 «Ուլիս» 21 13 4 4 32-15 43
2 «Գանձասար» 21 10 8 3 27-12 38
3 «Փյունիկ» 21 10 6 5 28-22 36
4 «Միկա» 21 8 6 7 26-21 30
5 «Իմպուլս» 21 8 5 8 28-26 29
6 «Բանանց» 21 7 7 7 30-26 28
7 «Շիրակ» 21 4 4 13 17-34 16
8 «Արարատ» 21 2 4 15 12-44 10
22-րդ տուր
17.09.11 «Փյունիկ»-«Իմպուլս», ժամը 19:00
17.09.11 «Շիրակ»-«Միկա», ժամը 17:00
18.09.11 «Ուլիս»-«Գանձասար», ժամը 17:00
18.09.11 «Բանանց»-«Արարատ», ժամը 17:00
Ռմբարկուներ
Բրունո Կորեա («Բանանց»)-10
Նարեկ Բեգլարյան («Միկա»)-8
Էդգար Մանուչարյան («Փյունիկ»)-8
Զավեն Բադոյան («Իմպուլս»)-7
Գեորգի Կրասովսկի («Ուլիս»)-6
Մարկոս Պինեյրո Պիզելի («Փյունիկ»)-6
Արտյոմ Ադամյան («Ուլիս»)-6
Անդրանիկ Բարիկյան («Շիրակ»)-5
Արտակ Գ. Գրիգորյան («Ուլիս»)-5
Արսեն Ավետիսյան («Գանձասար»)-5
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան