Հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը մահացել է
Մոսկվայում այսօր առավոտյան մահացել է հոկեյիստ Ալեքսանդր Գալիմովը, ով սեպտեմբերի 7-ին Յարոսլավլում Յակ-42-ի վթարի հետևանքով ողջ էր մնացել և լուրջ վնասվածքներով տեղափոխվել էր Մոսկվայի Վիշնևսկու անվան հիվանդանոց: Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են 5 օր: Այսպիսով, աղետի հետևանքով զոհերի թիվն հասավ 44-ի:
Գալիմովը հոկեյիստներից միակն էր, որ փրկվել էր ավիավթարից, ինչպես նաև փրկվել է բորտուղեկցորդ Ալեքսանդր Սիզովը:
Ա.Գալիմովը ավիավթարի հետևանքով մարմնի 90%-ի այրվածք էր ստացել։
Վթարում ողջ մնացած միակ մարդը՝ բորտուղեկցորդ Ալեքսանդր Սիզովը գտնվում է Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցում: Բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար. նրա վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց` կայուն: