Վրաստանը հրաժեշտ է տալիս ռուսերեն լեզվին
Նոր ուսումնական տարում, Վրաստանի դպրոցներում կաշխատեն մոտ 1.500 անգլերենի ուսուցիչներ արտերկրից: Այս մասին հաղորդում է «նյուզլենդ» գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս տարի Վրաստանում կտրուկ նվազել է ռուսերեն լեզվի ուսուցումը, փակվել են բոլոր ռուսական դպրոցները:
Այդ կապակցությամբ Վրաստանի կրթության նախարար Դմիտրի Շաշկինը նշել է, որ մեկ տարվա ընթացքում «լեզվաբանական հեղափոխություն» է եղել:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարի Վրաստան կժամանեն ուսուցիչներ Իտալիայից, Ֆրանսիայից և Գերմանիայից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին