Լիլիթ Հովհաննիսյանը «Golden Talent 2011»-ի լավագույն կին վոկալիստն է
«Golden Talent 2011» միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Հովհաննիսյանը զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը: Միաժամանակ նա արժանացել է լավագույն կին-վոկալիստ և ժյուրիի հատուկ մրցանակների: Նշենք, որ նա առաջին երկու օրվա արդյունքներով երկրորդ հորիզոնականում էր:
Առաջին մրցանակին է արժանացել Մոլդովայի, իսկ երկրորդ՝ Վրաստանի ներկայացուցիչը: Լավագույն եռյակը եզրափակել է բրիտանացի երգչուհին: Հանդիսատեսի համակրանք մրցանակին էլ արժանացել է Մակեդոնիայի ներկայացուցիչը: Հաղթողը որոշվել է ժյուրիի ու հանդիսատեսի քվեարկության արդյունքում:
Փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 7-ին, անցկացվում էր Բաթումիում:Մրցույթին մասնակցել է 18 պետություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են