ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանելու է Վրաստան
Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենրը նոյեմբերի 9-ին այցելելու է Վրաստան: «Newsgeorgia.ru» կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպան Գրիգոլ Մգալոբլիշվիլին արերկրում հավատարմագրված Վրաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքերով, Ռասմուսենը գլխավորելու է Հյուսիս-ատլանտյան խորհրդի պատվիրակությունը:
«Այժմ սկսվում է բավականաչափ ակտիվ տարի մեր և դաշինքի միջև փոխհարաբերություններում», - ասել է Մգալոբլիշվիլին, հավելելով, թե դեսպանների հանդիպման ժամանակ քննարկվելու է Ռասմուսենի այցը ևս:
Վրացի դեսպանն ավելացրել է, թե գլխավոր քարտուղարի այցը խոսում է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում հետևողականության ու զարգացման հաջողության մասին: