Թեհրանի «Էսթեղլալ» և Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի խաղն ուղեկցվել է բախումներով
Թեհրանի «Էսթեղլալ» և Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի խաղի ավարտին երկու թիմերի երկրպագուների միջև տեղի են ունեցել բախումներ, կան վիրավորներ: Անվտանգության աշխատակիցների կողմից մոտ 200 մարդ է ձերբակալվել:
Այդ մասին հաղորդում է պարսկալեզու «գյունազ.թիվի» կայքը:
Իրանական «օուջնյուզ.իռ» կայքն էլ տեղեկացնում է, որ երկու թիմերի երկրպագուների միջև բախումներ են տեղի ունեցել նաև խաղի սկսվելուց դեռևս 4 ժամ առաջ, սակայն անվտանգության ուժերի միջամտությամբ այն արագ կանխվել է:
Հիշեցնենք, որ իրանական «աթինյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ` ս.թ. ապրիլին Թեհրանի «Ազադի» մարզադաշտում տեղի ունեցած Թեհրանի «Էսթեղլալ» և Թավրիզի «Թրաքթորսազի» ֆուտբոլային թիմերի հանդիպումը ևս անցել էր լարված մթնոլորտում, և որոշ մարզասերներ քաղաքական երանգ էին հաղորդել հանդիպմանը և հակաիրանական, անջատողական բովանդակությամբ պլակատներ էին պարզել:
Նշենք, որ իրանական կայքերը հաճախ են տեղեկացնում, որ պանթյուրքական խմբավորումները, դրսի ուժերի աջակցությամբ, ցանկացած առիթ (ֆուտբոլային հավաք, մշակութային միջոցառում) օգտագործում են որպես հակակառավարական գործողությունների հարթակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում