«Արենի 1» քարանձավից հայտնաբերած հագուստը 5900 տարեկան է
Հայաստանի «Արենի 1» քարանձավային համալիրում դեռևս 2010 թվականին հայտնաբերված եղինջե մանրաթելից պատրաստված կանացի հագուստը թվագրվում է մ.թ.ա. 39-րդ դարով (մ.թ.ա. 3800 թվականներ), այսինքն՝ մոտ 5900 տարեկան է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Նա ասաց, որ հագուստի տարիքը որոշվել է Կալիֆոռնիայի համալսարանում կատարված հետազոտության արդյունքում: Հագուստն այժմ, ըստ նրա, գտնվում է ռեստավրատորի մոտ, այսինքն՝ տարվում են մաքրման աշխատանքներ, որի ավարտից հետո տեղափոխվելու է Հայաստանի պատմության թանգարան և ներկայացվելու է ցուցադրության։
Հիշեցնենք, որ «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերվել էր նաև 5500-ամյա ոտնամանը և աշխարհի ամենահին գինեգործարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են