Վաղվանից կվաճառվեն Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը
Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան- ՆՀՀ Մակեդոնիա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն սեպտեմբերի 14-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Տոմսերի արժեքն է`
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ
- արևելյան տրիբունա` 5000 դրամ
- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում