Լևոն Զուրաբյանի երեք սուտը
Անդրադառնալով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` «Московские новости»-ն տված հարցազրույցին` «Голос Армении» թերթը նշում է, որ Զուրաբյանը մի շարք սուտ մտքեր է հրամցրել բանից անտեղյակ ռուս լրագրողին:
1. Զուրաբյանը նշել է, թե ՀԱԿ-ի հետ «բանակցությունների» համար կոալիցիան «պատվիրակություն» էր ուղարկել, այնինչ` իրականում եղել է երկխոսություն և ոչ թե բանակցություն, և կոալիցիայի կողմից երկխոսել է աշխատանքային խումբը, այլ ոչ թե` պատվիրակություն:
Հոդվածագիրը նշում է, որ Լ. Զուրաբյանը հատուկ փոխում է հասկացությունները:
2. Զուրաբյանն ասել է, թե իբր «բանակցությունները» արտահերթ ընտրությունների վերաբերյալ էին, այնինչ երկխոսությունն ընդամենը եղել է քաղաքական բարի կամքի դրսեւորում և որևէ կոնկրետ օրակարգ չի ունեցել:
3. Զուրաբյանը նշել է, թե նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ համաձայնություն է տվել արտահերթ ընտրությունների հարցը քննարկել որպես բանակցությունների օրակարգ: Թերթը նշում է, որ սա Զուրաբյանի երրորդ և ամենաճչացող սուտն է:
«Голос Армении»-ն խորհուրդ է տալիս ՀԱԿ-ին պատասխանել այն հարցին, թե ինչու Լ. Տեր-Պետրոսյանը անձամբ պատվիրակություն ուղարկեց բանակցելու, այսպես կոչված, «ավազակապետության» ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում