Իրանի սահմանը հատած ԱՄՆ 2 քաղաքացիներ ազատ կարձակվեն 1 մլն դոլարի դիմաց
Իրանը համաձայնել է ազատ արձակել Իրանում բանտարկված ԱՄՆ երկու քաղաքացիների, եթե յուրաքանչյուրի համար տրվի 500 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, ձերբակալված ամերիկացիների փաստաբան Մասուդ Շաֆիեյը հայտարարել է, որ ինքը դատարանի որոշումը փոխանցել է Իրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատուն։
Նշենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ամերիկյան հեռուսատընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է երկու օրից ազատ արձակել Ամերիկայի քաղաքացիներ՝ Ջոշուա Ֆաթալին, Շեյն Բաուերին, ովքեր դատապարտել են 8 տարի ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2009թ. Միացյալ Նահանգների 3 քաղաքացիներ` Ջոշուա Ֆաթալը, Շեյն Բաուերը և Սառա Շուրդը Իրաքի սահմանը հատելով մտել են Իրանի տարածք և ձերբակալվել: Իրանի իշխանությունները նրանց մեղադրել էին սահմանի ապօրինի հատման և լրտեսության համար: Անցյալ տարի Սառա Շուրդն առողջական խնդիրների պատճառով ազատ է արաձակվել և տեղափոխվել է հայրենիք: