Երևանի մնջախաղի թատրոնը սկսում է նոր թատերաշրջանը
Հոկտեմբերի 15-ից Երևանի մնջախաղի թատրոնը սկսելու է նոր թատերաշրջանը: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Նա նշեց, որ այս խաղաշրջանում պրեմիերաներ չեն լինի, քանի որ այս ընթացքում հիմնականում զբաղված են եղել օգոստոսի 26-27-ը Ցյուրիխում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հայկական փառատոն Ցյուրիխում» միջոցառման նախապատրաստական աշխատանքներով:
«Թատերաշրջանում, իհարկե, լինելու են նոր ներկայացումներ, բայց արդեն գարնանային խաղաշրջանում: Այդ խաղաշրջանը մենք կսկսենք պրեմիերայով»,- ասաց Ժ. Դադասյանը:
Նշենք, որ Մնջախաղի թատրոնը պետական կարգավիճակ է ստացել 1983թ.-ից: Առաջին թատերախումբը հավաքել է Հենրիկ Պողոսյանը: Թատրոնի ոճը դասական մնջախաղն է, խաղացանկը` միմոդրամատիկ խաղեր: 1998թ.-ից գեղարվեստական ղեկավարը Ժիրայր Դադասյանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին