Հայկական կինոյի օրեր` Անապայում
Անապայում շարունակվում է ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ – 2011» կինոփառատոնի շրջանակում նախօրեին մեկնարկած հայկական կինոյի օրերը:
Նախօրեին ծրագիրը մեկնարկել է ռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմով, իսկ այսօր ներկայացվելու է Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը: Նշենք, որ արտամրցութային ծրագրում նախատեսված է անցկացնել հայկական ֆիլմերի հատուկ ցուցադրության ծրագիր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Բացի այս, «Կինոշոկ – 2011»-ի հիմնական մրցութային ծրագրի համար ընտրված 14 ֆիլմերի թվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված, Արշալույս Հարությունյանի «Թափառում» ֆիլմը:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին ու կշարունակվի մինչև նսեպտեմբերի 20-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները