Առաջին օրն ուրախանալու առիթ չտվեց
Ստամբուլում սեպտեմբերի 12-ին մեկնարկեց աշխարհի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունը: Խաղարկվող մեդալներից բացի, 107 երկրների պատվիրակները պայքարում են առաջին վեցյակ մտնելու համար, որը Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիր է տալիս:
Հայաստանի ըմբիշներից առաջին օրը մրցագորգ դուրս եկան երևանցի Ռոման Ամոյանը (55 կգ), էջմիածինցի Արման Ադիկյանը (66 կգ) և գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (96 կգ): Նշված քաշային կարգերում հայտավորված էին համապատասխանաբար 37, 52 և 44 մարզիկներ: Ցավոք, հայաստանյան եռյակից ոչ մեկը չարժանացավ ոչ մեդալի, ոչ էլ` ուղեգրի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Այսօր ասպարեզ դուրս կգան Վահան Ջուհարյանը (60 կգ), էջմիածինցի Արթուր Շահինյանը (84 կգ) և գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը:
Մրցանակակիրները հայտնի կդառնան ուշ երեկոյան:
Մեր հավաքականի վերջին` յոթերորդ ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) իր ունակությունները մրցագորգի վրա կդրսևորի սեպտեմբերի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան