«Դպրոցաշինություն» ծրագիրն ավարտված է
ՀՀ փոխվարչապետ, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանն ու Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանն այսօր այցելել են «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով հիմնանորոգված դպրոցներ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է երեքական դպրոց Շիրակի և Լոռու մարզերում, որոնք ապահովվել են նաև անհրաժեշտ գույքով, ջեռուցման, անվտանգության, օդափոխության համակարգերով, կահավորված են մարզադահլիճն ու հանդիսությունների սրահը: Պաշտոնյաները, շրջելով կրթական հաստատություններում, ծանոթացել են կատարված աշխատանքներին:
ՀՀ կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև կնքված Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով «Դպրոցաշինության» ծրագրում ընդգրկված էին Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք ու Արեւշատ գյուղերի, Լոռիի մարզում` Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները: «Լինսի» հիմնադրամը հուշագրով ստանձնած պարտավորություններն այս տարվա փետրվարին փոխանցել էր Միացյալ հայկական հիմնադրամին, վերջինս էլ ավարտին հասցրեց ծրագիրը: Դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին 2010թ. հունիսին, բոլոր վեց հաստատություններում էլ դրանք ավարտվեցին մինչև սեպտեմբերի 1-ը և սաները հնարավորություն ունեցան նոր ուսումնական տարին սկսել նոր պայմաններում:Աղբյուրը նշում է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է, այն ունի մեկ տարվա հետերաշխիքային ժամկետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան