Սերգո Երիցյանը որդուն աշխատանքի կտեղավորի
«168 Ժամի» տեղեկություններով` Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նպատակ ունի իր որդուն` Սարգիս Երիցյանին, դարձնել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Ասում են, որ իշխանությունների հետ այդ հարցը նա արդեն կարգավորել է։ Մինչ այդ Սերգո Երիցյանն ամեն ինչ արել էր, որպեսզի իր որդին հայտնվի ՀՀ դատավորների թեկնածուների նորացված ցուցակում, որը երկու ամիս առաջ հաստատվել է ՀՀ նախագահի կողմից։
Այժմ Սերգո Երիցյանի որդին` Սարգիս Երիցյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական և վարչական պալատում` որպես դատավորի օգնական։ Հիշեցվում է, որ ՀՀ–ում դատավորներ կարող են նշանակվել միայն Նախագահի կողմից հաստատված ցուցակից։ Այժմ դատավորների թափուր տեղերը 13–ն են, այնինչ ցուցակում 20 պաշտոնյաների զավակների անուններ կան։ Մինչև տարեվերջ ևս 6-7 տեղ կազատվի` մի շարք դատավորների թոշակի անցնելու կապակցությամբ»,-գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում