Իրանում ՀՀ դեսպան. Հայաստանի և Իրանի միջև առկա ապրանքաշրջանառության ծավալները աճել են
«Հայաստանի և Իրանի միջև առկա ապրանքաշրջանառության ծավալներն աճել են, նախորդ տարի մենք 40 տոկոս աճ ենք արձանագրել, կատարված ուսումնասիրությունների համաձայն այս տարի ևս աճի տեմպերը նշանակալի կլինեն»:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` նշել է Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Հայաստանի դեսպանը այցելել է Իրանի Մարքազի նահանգ` հանդիպելու տեղի գործարար շրջանակների հետ:
Սավեհի քաղաքապետ Ալի Մոհամմադի Գոլեսթանիֆարդը նշել է, որ ՀՀ դեսպանի այցի նպատակը հայ-իրանական առևտրական կապերի ամրապնդումն է: Իրանցի պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ հոկտեմբեր ամսին Հայաստանում կազմակերպվելիք ցուցահանդեսին ներկայացված կլինեն նաև տեղի խոշոր արդյունաբերական ընկերությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, օրերս հանդիպում էր ունեցել նաև Իրանի Արևելյան Ազարբայջանի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ: Հայաստանի դեսպանը նշել էր, որ Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկի շնորհիվ Մեղրի-Վրաստան ավոտմայրուղու կառուցումը կնպաստի ենթակառուցվածքների զարգացմանը, որն էլ իր հերթին կբերի առևտրի և հաղորդակցության ոլորտում Հայաստանի և Իրանի միջև առկա ապրանքաշրջանառության մեծացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա