Կարսում գտնվող Չարենցի տունը ավերակի է վերածված և արժե 2 մլն եվրո
Դեպի Արևմտյան Հայաստան ուխտագնացություն իրականացրած մի խումբ հայեր այցելել են նաև Կարսի կենտրոնական Սուքափը թաղամասում գտնվող Եղիշե Չարենցի բնակարանը, որտեղ նա ծնվել է 1897 թվականին:
«Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի տեղեկացմամբ` այցելուները ցավ են ապրել` տեսնելով, որ հայ նշանավոր բանաստեղծի տունն ամայության մատնված ավերակի է վերածվել: Նրանք ցանկություն են հայտնել գնել երեք սենյակ ու փոքրիկ տնամերձ այգի ունեցող այդ տունը: Ներկայիս տանտերը պահանջել է 2 մլն եվրո, այդ գնով սակայն գնելու հնարավորություն չի եղել:
Հիշեցնենք, որ Եղիշե Չարենցը ((Եղիշե Աբգարի Սողոմոնյան) 1915-ին զինվորագրվել է հայկական կամավորական խմբերից մեկին և մասնակցելով մարտերին հասել մինչև Վան: Չարենցը մահացել է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 7-ին: Գրողի գերեզմանի տեղն անհայտ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան