Անկախության 20-ամյակի տոնին հատուկ կոնյակ կթողարկվի
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ Երևանի կոնյակի գործարանը կթողարկի «Հայաստան» կոնյակը: Այն պատրաստվել է անկախության հռչակման տարեթվին` 1991-ին մթերված խաղողի սպիրտներից: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի կոնյակի գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը, այն կլինի սահմանափակ խմբաքանակով` 10 հազար շիշ, կտարածվի ողջ աշխարհում, այն ավելի շատ ներկայացուցչական նպատակով է, քան կոմերցիոն:
Արտադրանքի 25 տոկոսը կպահվի Հայաստանում, ու ինչպես հայտարարվեց, Կոնյակի գործարանի խանութներում այն կվաճառվի 55 հազար դրամով:
Այս տարի ընկերությունը նախատեսում է նաև լեգենդար Դվին կոնյակի վերաթողարկումը: Ընկերությունում խոստացան, որ այն չի ուշանա` կլինի 2-3 շաբաթից, այս դեպքում կոմերցիոն նպատակով:
Ա. Գրիգորյանը նաև նշեց, որ ավանդույթի համաձայն այս տարվա հոկտեմբերին ԵԿԳ-ն ԱՐԱՐԱՏ ապրանքանիշի հովանու ներքո կկազմակերպի մամլո-շրջայց ԱՊՀ առաջատար լրագրողների համար, որի ընթացքում կներկայացվի Հայաստանը իր պատմությամբ և մշակույթով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա