Սյունիքի մարզում զինվորական շքե՞րթ է անցկացվելու
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պատմական Լեռնահայաստանը` Սյունիքը, որոշել է իր առանձին զինվորական շքերթն անցկացնել։ Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրապարակում զորահանդեսի դուրս կգան մարզում տեղակայված բանակային ստորաբաժանումների մարտիկները։ Այս մասին գրում է «Հրապարակը»:
«Ասում են` սրանով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է նախագահին ապացուցել իր հավատարմությունն անկախությանը ու Նժդեհյան գաղափարներին։ Վերջին շրջանում նախագահի մոտ ընկել է Սյունյաց առաջնորդի վարկանիշը, և խոսակցություններ կան, որ սրանով նա փորձում է կրկին շեֆի «աչքը մտնել»։ Պատմում են, որ Խաչատրյանը սկսել է Նժդեհի հոդվածներից անգամ առանձին հատվածներ անգիր անել ու ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ արտասանել դրանք»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում