Քաղաքական 21:01 14/09/2011

Մենք պատրաստ ենք հաղթելու, բայց կամենում ենք հաղթել միայն մտքով ու աշխատանքով. Նախագահն է շնորհավորել

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հրավիրել է տոնական ընդունելություն, որին մասնակցել են ՀՀ արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչները և դիվանագետները: Նախագահը շնորհավորել է ընդունելության մասնակիցներին Անկախության տոնի առթիվ, մաղթել հաջողություններ:

Նախագահ Սարգսյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վեհափառ Տեր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ:
Սա հրաշալի տոն է: Սա նաև մեր քսանամյա ուղին, մեր անելիքներն ու ապագայի պատկերացումները վերաիմաստավորելու լրջագույն առիթ է: Իսկ օրվա խորհուրդը մեր հնարավորությունն է սերունդներին փոխանցելու այն արժեքներն ու ժառանգությունը, որ մեզ թողել են նրանք, ովքեր քրտինքով ու արյամբ կերտել, պաշտպանել ու կայացրել են ազատ և անկախ Հայաստանը:

Ավելի քան երեք միլիոն հայաստանցիների հայրենիքը: Միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքը: Տունը, որտեղ ապրելու և երջանկության իրենց բաժինն են վայելելու մեր զավակները: Երկիրը, որ պիտի շենանա, ծաղկի ու դեպի հավերժություն ընթանա նրանց արդար ջանքերով: Անկախություն, որ ձեռք ենք բերել ոչ թե ճակատագրի քմահաճույքով, այլ նախ և առաջ ազատ ու անկախ Հայաստանի մասին մեր նախնիների հավերժող երազանքի անմար հուրը նոր ուժով բորբոքելով: Ձեռք ենք բերել արդարության հաղթանակի հանդեպ վստահությամբ:

Ձեռք ենք բերել հերոսամարտերում մեր պապերի ու հայրերի կորովի ու ինքնազոհության անջնջելի պարտքի կանչով, որ մեզ է հասել հերոսության ու երազանքի հավերժական վկաների՝ մեր հողի ու ջրի ամեն բռով, մեր բաժին երկնքի ամեն պատառով ու մեզ ջերմացնող լույսի յուրաքանչյուր ճառագայթով: Մենք մեր անկախությունը վաստակել ենք աշխարհին ու ինքներս մեզ ապացուցելով, որ մեր հողի վրա իրավունք ունենք ապրելու մե՛ր կերպով ու մե՛ր արժեքներով:

Ապացուցել ենք առաջին հերթին մեր բանակի հաղթանակներով: Բանակ, որը ծնվեց մարտի դաշտում ու պատերազմի հնոցում դարձավ մեր նորանկախ պետականության կուռ վահանը և անխախտ հենասյունը:

Եվ հզորանալով ու ամրանալով` Հայոց բանակն այսօր ապավենն է ոչ միայն հայաստանցու անվտանգ ու ստեղծագործ կյանքի, այլև խաղաղության ու կայունության մշտարթուն երաշխավորն է մեր տարածաշրջանում: Նա պատրաստ է խոյանալու Հայաստանի անկախության յուրաքանչյուր արտաքին սպառնալիքի դեմ` լինի մեր սահմաններին, զավթիչի տանիքի տակ, թե ցանկացած այլ կետում: Այսպիսին է մեր բանակն այսօր:

Հայոց զինվորնե՛ր ու հրամանատարնե՛ր,
Պարոնա՛յք սպաներ,

Քաղաքակրթությունն ու մարդու պրպտուն միտքն այսօր ստեղծագործ աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ են ընձեռում, քան երբևէ: Ցավոք, ահագնացել ու բազմացել են ստեղծագործ կյանքով ապրող շինարար ժողովրդի խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Դրանց դիմակայելու համար պետք է մշտապես քայլենք առաջ, բարձրացնենք բանակի ոգին ու մարտունակությունը:

Բանակ, որի զինվորը ռազմի դաշտում ոչ միայն պաշտպանում, այլև կերտում էր իր պետության քաղաքացուն: «Զինվորը` զինվոր է, երբ ունի պետական մտածողություն». սովորեցնում էր անցած դարավերջի ասպետը՝ Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթեն, ով բոլոր կոչումներից գերադասեց մեկը՝ զինվորինը:

Պետական մտածողություն ունեցող, կրթված ու կարգապահ զինվորը և նրա ոգին են մեր բանակի մարտունակության գրավականը:
Մեր բանակի մարտունակությունը բարձրացնելու ենք` ժամանակին համաքայլ սպառազինությամբ ու մարտական տեխնիկայով ապահովելով մեր զինված ուժերը: Սակայն ամենից առաջ ու ամենից ավելի պիտի զինվորին ու որդուն բանակ ճանապարհող մորը զինենք բանակի ու նրա հրամանատարների հանդեպ վստահությամբ:

«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»: Քսանամյա Հայաստանի Հանրապետության համար պիտի մեկընդմիշտ վերաիմաստավորենք մեծ Նժդեհի այս պատգամը: Եվ հավատացնում եմ, որ կունենանք առյուծածին մայրեր, որոնց որդիների արիությունը պակաս կարևոր կդարձնի Հայաստանը պաշտպանող ձեռակերտ ամրությունները: Մեր մարտունակությունը պիտի գնահատենք ու զորացնենք ոչ միայն տարածաշրջանի այլ բանակների այսօրվա, այլև մեր իսկ բանակի երեկվա համեմատությամբ: Հետևողական աշխատանքով:

Ամեն օր, քայլ առ քայլ ամրացնելու ենք այն լարերը, որոնք բանակը կապում են քաղաքացիական հասարակության հետ: Զինվորին դարձնում քաղաքացի ու քաղաքացուն` զինվոր: Միաժամանակ, սակայն, պետք է անխնա կտրատենք այն վնասակար թելերը, որոնք ոչ թե ամրացնում, այլ թուլացնում են բանակը, որոնք զինվորին ու սպային խճճում են կենցաղային ու տնտեսական խնդիրների հորձանուտում: Միայն այս կերպ զորացնելով մեր բանակը` կարող ենք վստահ լինել, որ կկարողանանք խափանել մեր երկրի ազատությանն ու անկախությանը սպառնացող ոխակալ թշնամու հարվածը:

Մենք ամուր ենք առավել, քան երբևէ: Ու առանց երկիմաստության ասում ենք բոլորին.
Մենք պատրաստ ենք հաղթելու: Բայց կամենում ենք հաղթել միայն մտքով ու աշխատանքով:
Մենք պատրաստ ենք նվաճումների: Բայց կամենում ենք նվաճել արարման բարձունքները:
Մենք չենք վարանի թեկուզ արյան գնով պաշտպանել այն ամենը, ինչն իրականում մերն է: Բայց գերադասում ենք խաղողի արյունն ու որդան կարմիրը:

Իրավամբ, մեր ազատության ու անկախության պաշտպանը հայ զինվորն է:

Սակայն զինվորի կյանքն ու անվտանգությունը մեծապես կախված են նաև մեր դիվանագետների հաջող գործունեությունից:
Տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար մենք պատրաստ ենք վճարել մեր դիվանագետների աշխատանքով` պահպանելով սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի կյանքն ու առողջությունը:
Հազարավոր զինվորներ ապահով իրենց ընտանիքների գիրկն են վերադարձել հենց մեր դիվանագետների շատ ու շատ անքուն գիշերների ու տքնաջան աշխատանքի արդյունքում:

Դիվանագիտական հաղթանակները մենք կարևորում ենք ոչ պակաս, քան հաղթանակը ռազմի դաշտում:
Մենք կարևորում ենք նաև մեր երկրի առջև ծառացող մարտահրավերներին դիմակայելու հարցում Ազգային անվտանգության մարմինների աշխատանքը: Մարդկանց, ովքեր, կարծես, ճակատի առաջին գծում չեն, բայց իրականացնում են բարդ և առանձնահատուկ աշխատանք: Նրանց ծառայությունը մեր ժողովրդի ապահովության, պետության անվտանգության և հասարակության բնականոն գործունեության կարևոր և հուսալի բաղկացուցիչն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք անցյալում ենք թողնում անկախության դժվարին ու փորձություններով լի, բայց և բերկրալի երկու տասնամյակ:
Դժվարություններ, որոնք կրելու պատիվը բաժին է հասել մեզ: Դժվարություններ, որոնք կրելու պատրաստ են շատ ժողովուրդներ, որոնց վիճակված է ապրել ուրիշների օրենքներով: Ժողովուրդներ, որոնք մեզանից բազմաքանակ են ու ոչ պակաս խրոխտ:
Բերկրանք, որի կարոտն ինքներս ենք զգալու տասնամյակներ անց: Սեփական պետության հիմքը դնողի բերկրանքը: Ամեն սերնդի չէ նման բախտ վիճակվում: Բերկրանք, որի համար մեզ նախանձելու են մեր իսկ սերունդներն անգամ: Սերունդներ, որոնք ապրելու են մեզանից ավելի անհոգ կյանքով ու ապահով երկրում: Ապրելու են այն տանը, որ կառուցել ենք մենք: Կառուցել ենք ազգովին: Մեծով ու փոքրով: Ուժեղով ու տկարով: Կառուցել դժվարությամբ ու բերկրանքով:

Գալիք սերունդներին մենք թողնելու ենք ամուր պետականության հիմքեր ու ժողովրդավարության հիմնասյուներ: Թողնելու ենք անվտանգության պարիսպներ՝ հայոց բանակն ու արդեն կայացած քաղաքացիական հասարակության կենսունակ տնկիներ: Թողնելու ենք նաև իրավական պետություն-տանիք:

Հայոց պատմության համար այս նշանակալի օրն ուզում եմ կարևորել հենց իրավական պետության կայացումը:
Օտարի կամքով շարադրված ու հաճախ մեր կամքին հակառակ մեզ պարտադրված օրենքներով է ապրել մեր ժողովուրդը տասնյակ ու հարյուրավոր տարիներ: Դարեր, երբ օրենքն օտարինն էր: Երբ օտար էր ինքը՝ օրենքը: Կամ երբ օրենքը ինքը` օտարն էր: Երբ հայոց էպոսի ծուռ դյուցազնի առաջին հերոսագործությունը օտարի օրենքը պահպանողից իր ազգակիցներին պաշտպանելու համար օտար հարկահանին պատուհասելն էր:

Երբ մեծն Թումանյանի ծերունու հառաչանքով հայն անիծում էր օտարի օրենքն ու օտարի կարգերը: Ու միտք անելով այդպես էլ չէր գտնում մեղավորին: Ու չգտնելով` շատ հաճախ դառնում օրինախախտ ու օրինատյաց: Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել մի աննախադեպ ու անձեռակերտ նվաճում:
Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները:

Եվ իհարկե, անհրաժեշտության դեպքում, ինքնիշխան ժողովրդի իրավունքով պարտադրում է իր կամքն ու իր օրենքները նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռևս օտար են: Պարտադրում է իր իսկ ստեղծած ու իր կողմից վերահսկվող օրենքի պահապանների միջոցով: Այն պահապանների, ում լիազորում ու հարկադրելու իրավունք է վերապահում սեփական հայեցողությամբ: Պահապանների, ումից առաջինն է պահանջում օրինապահություն ու ծառայողական կարգապահություն:
Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր ժառանգների աչքերում օրինապաշտության ու իրավունքի կրակը կարդալով` տասնամյակների խորքից կժպտա Թումանյանի հառաչող ծերունին:

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Այսօր` համայն հայության հայրենիքում աշխարհասփյուռ մեր յուրաքանչյուր հայրենակցի մենք ասում ենք. «Հայաստանը նաև դո՛ւ ես»: Դու վաստակել ես այդ իրավունքը ո՛չ միայն քո արյամբ, այլև Հայաստանի նկատմամբ ունեցած քո սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացումով:

Հայաստանը նաև դո՛ւ ես, երբ Սիրիայում մեսրոպյան այբուբենն ես հնչեցնում, երբ Ֆրանսիայում ցույցի ես ելնում, երբ Ամերիկայից գալիս ես Արցախին պաշտպան կանգնելու, երբ Ռուսաստանի հեռավոր քաղաքում հայկական կիրակնօրյա դպրոց ես բացում:
Հայաստանը դո՛ւ ես, երբ հայրենադարձվում ես և հպարտանում, որ քո զավակները Երևանի բակերում խաղում են որպես տանտեր և Հայաստանի քաղաքացի են այսօր ու մեկընդմիշտ: Աշխարհում շատերը հայի և Հայաստանի մասին պատկերացումը ձևավորում կամ ամբողջացնում են` նկատի ունենալով անձամբ քո նկարագիրը, ճանաչելով քեզ. ուրեմն Հայաստանը նաև դո՛ւ ես: Ներկա աշխարհում Հայաստանի քաղաքական կշիռը բոլորովին այլ կլիներ առանց Սփյուռքի առկայության. ուրեմն` դու հայրենիքի քաղաքական կշռի անփոխարինելի բաղկացուցիչն ես:

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն քսաներորդ անգամ մենք ազգովի տոնում ենք կարևորագույն իրադարձությունը` Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձը: Եվ ամեն տարեդարձ բերում է մեզ նոր ձեռքբերումներ ու նոր հաղթանակներ, նոր հոգսեր ու նոր անելիքներ: Այդպես է լինելու նաև այսուհետ: Տարեցտարի ու տասնամյակից տասնամյակ:

Եվ իսկապես հրաշք կլիներ, եթե ճակատագիրը գեթ մեկ ակնթարթ հնարավորություն տար բարձրացնել ժամանակի անթափանց վարագույրն ու աչքի ծայրով տեսնել փառահեղ իրադարձության 100-րդ տոնակատարության հերոսին՝ ապագայի հայաստանցուն:
Իր հողին հպարտ կանգնած ձեր ու իմ ժառանգին:

Եվ, ինչպես Դյուման էր ասում, քանի դեռ Աստված փակ է պահում ապագայի վարագույրը, գալիք հազարամյակների վստահ սպասումով մենք բարձրաձայնում ենք.

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ անկախ երկրի ազատ քաղաքացին»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}