Մեկնարկում է «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը
Այսօր մեկնարկում է «ՌեԱնիմանիա» երևանյան երրորդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվելու է 320 ֆիլմ 40 երկրից: Փառատոնի ընթացքում ներկայացվելու են մրցութային և հատուկ ծրագրեր, ցուցահանդեսներ, երիտասարդ անիմատորների համար անցկացվելու է «Անիմի» վարպետության դասընթաց: ՀՀ անկախության 20-ամյակի առիթով ներկայացվելու է նաև «20-ամյա անկախ անիմացիա» ծրագիրը, որի շրջանակում ցուցադրվելու է 20 տարիների լավագույն հայ ռեժիսորների ֆիլմերը:
Նշենք, որ ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում և «Նարեկացի» արվեստի միությունում, լինելու են նաև բացօթյա ցուցադրություններ Երևանի Սիրահարների այգում։
Փառատոնը շարժունակվելու է մինչև սեպտեմբերի 19-ը:
«ՌեԱնիմանիա» փառատոնի նպատակներն են խթանել անիմացիոն արվեստի զարգացումը, կրթել միջազգային մակարդակի անիմատորների նոր սերունդ և հնարավորություն ստեղծել հայ անիմատորների աշխատանքները ներկայացնելու միջազգային ասպարեզում, ինչպես նաև աշխարհի լավագույն անիմացիոն աշխատանքները ծանոթացնել հայ հասարակությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները