Հայ ըմբիշներն անհաջող են հանդես գալիս Ստամբուլում
Ստամբուլում ընթացող աշխարհի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում երեկ ասպարեզ դուրս եկան Հայաստանի երեք ներկայացուցիչներ: Ցավոք, բոլորն էլ անհաջող հանդես եկան: Մինչև 60 կգ քաշային կարգում Վահան Ջուհարյանը զիջեց վենեսուելացի Լուիս Լիենդոյին: 84 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը նախնական գոտեմարտում պարտվեց Հրուստանովիչին: Մրցանակների համար պայքարին ինչ-որ չափով մասնակցեց գերծանրքաշային Յուրի Պատրիկեևը: Չնայած կուբացի Լոպեսի հետ մրցակցությունում նա անհաջողության մատնվեց, հնարավորություն ստացավ սփոփանքի գոտեմարտում պայքարել բրոնզե մեդալի համար, քանի որ Լոպեսը դուրս էր եկել եզրափակիչ: Սակա նա չկարողացավ օգտագործել նաև այդ շանսը` զիջելով շվեդ Յոհան Էվրանին:
Այսօր ասպարեզ դուրս կգա Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի վերջին ներկայացուցիչը` 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան