Հասմիկ Պողոսյանի թիրախում հիմա էլ Նիկոլայ Ծատուրյանն է
«Երկիր»-ը գրում է, որ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի թիրախում հիմա էլ հայտնվել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը, ով օրերս հրապարակավ դժգոհել էր առհասարակ թատրոնի, մասնավորապես՝ Ազգային ակադեմիական թատրոնի նկատմամբ պետական ուշադրության բացակայությունից։
«Պարզվում է՝ տիկին նախարարին այնքան էլ դուր չեն եկել իր «տնօրինած» կառույցի վերաբերյալ հերթական քննադատական խոսքերը։ Ն.Ծատուրյանը, մեղմ ասած, «հիստերիկ» վիճակում է։ Հրաժարվում է լրագրողների հետ շփումներից: Նշենք, որ նույն համատեքստում մշակույթի նախարարի թիրախում ավելի վաղ հայտնվել էր ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին՝ երիտասարդ բեմադրիչ և ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, երբ հեռուստաընկերություններից մեկի եթերում համարձակություն էր ունեցել քննադատելու թատրոններում տիրող իրավիճակը։ Այդ հարցազրույցից հետո Սուրեն Շահվերդյանի առջև բառացիորեն փակվել էին բոլոր դռներն ու հնարավորությունները։ Ամենայն հավանականությամբ, արդեն իմանալով տկն. Պողոսյանի «հաշվեհարդարի» մեթոդների մասին, հայտնի արվեստագետը ևս, շատ կոլեգաների նման, սկսել է «բերանը փակ պահել»,- գրում է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են