Այսօր ԵՊՀ-ում կմեկնարկի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» ծրագրի առաջին դասընթացը
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կմեկնարկի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի առաջին դասընթացը:
«Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ, պաշտոնապես հիմնադրվել է 2010 թվականի հոկտեմբերին:
ԵՊՀ մամուլի ծառայության հաղորդմամբ, սույն մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մասնակից չորս պետությունների առաջատար համալսարանների կողմից` Երևանի պետական համալսարան (համակարգող), Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մոլդովայում եվրոպական քաղաքական և տնտեսական հետազոտությունների համալսարան (USPEE): Երևանում մեկ տարի ուսանելուց հետո ուսանողներն իրենց ուսումը կշարունակեն նշված գործընկեր համալսարաններից մեկում:
Ծրագիրն ունի 22 մասնակից, որոնցից 11-ը Հայաստանից են, իսկ մյուսները մասնակից երկրների ներկայացուցիչներ են:
Վերոնշյալ ծրագիրը Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ աշխարհի տարբեր մասերում հիմնադրված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրերից 6-րդն է, որը ներառում է ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանը: Դրամաշնորհի ընդհանուր արժեքն է 1.276.000 եվրո, իսկ գործողության ժամկետը` 3 տարի:
Ծրագրի մեկնարկին ելույթներով հանդես կգան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան