
Դավիթ Սահակյանցի ֆիլմի հաջողությունը Բելառուսում
Բելառուսում անցկացված «Անիմաևկա-2011» անիմացիոն ֆիլմերի փառատոնի «Լավագույն պատկերավոր լուծում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Սահակյանցի «Հայրեններ» ֆիլմը: Գրան-պրիի է արժանացել լեհ ռեժիսոր Տոմեկ Բագինսկիի «Կինեմատոգրաֆ» ֆիլմը:
Ըստ belta.by կայքի, փառատոնին մասնակցել է 50 անիմացիոն ստուդիա աշխարհի 20 երկրից: «Անիմաևկան» անցկացվում է 1989 թվականից, կազմակերպիչը Բելառուսի մշակույթի նախարարությունն է:
Նշենք, որ Ռ. Սահակյանցի «Հայրեններ» ֆիլմը ներկայացնում է միջնադարի բանաստեղծ, տաղասաց Նահապետ Քուչակի «Հայրենները»` անիմացիոն պատկերազարդ տեսարաններով, նկարահանվել է 2009 թ. Ազգային կինոկենտրոնի կողմից: