
Ուխտերթ` Ազատության հրապարակից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, կազմակերպում է Երիտասարդական մեծ ուխտերթ` Ազատության հրապարակից դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ: Մայր աթոռը հրավիրում է բոլոր երիտասարդներին` մասնակցելու ուխտերթին և օրհնության արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

