Նկարիչների միությունում բացվելու է Կերպարվեստի համահայկական ցուցահանդես
Այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվելու է Կերպարվեստի համահայկական ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ:
Ցուցահանդեսին ներկայացված են հայազգի ստեղծագործողների աշխատանքներ Սիրիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Էստոնիայից, Իտալիայից, Բելգիայից, Իրաքից, Ուկրաինայից և Ավստրալիայից:
Նշենք նաև, որ ՀՀ անկախության տոնի առիթով այսօր Հրազդանի երկրագիտական թանգարանում բացվելու է ժամանակավոր ցուցահանդես-միջոցառում` «Հրազդանի տարածաշրջանի կամավորական ջոկատները և նրանց անցած մարտական ուղին 1990-94 թթ.» թեմայով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են