Արսեն Ջուլֆալակյանը տիրացավ բրոնզե մեդալի և օլիմպիական ուղեգրի
Ստամբուլում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Վերջին օրը պայքարի բռնվեցին միայն 74 կգ քաշային ըմբիշները, որոնց թվում էր նաև Հայաստանի հավաքականի վերջին հույսը` երևանցի Արսեն Ջուլֆալակյանը:
Նա հաջորդաբար վստահ հաղթանակներ տոնեց Իտալիայի, Ուկրաինայի պատվիրակների նկատմամբ, իսկ երրորդ փուլում տանտիրոջ հետ գոտեմարտում մրցավարները Արսենին նախապատվություն չտվեցին: Բայց հայ վարպետը չընկճվեց, նախ սփոփիչ գոտեմարտում հաղթեց Սլովենիայի ներկայացուցչին, ապա «բրոնզի» և օլիմպիական ուղեգրի համար մղված արտասովոր լարված պայքարում գետնեց Հունաստանի, Ղազախստանի ընտրյալներին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Արսենը, փաստորեն, փրկեց նաև մինչ այդ պարտություններ ճաշակած իր թիմակիցների պատիվը, կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին, բարձրացնել տվեց մեր եռագույնը` ստանալով նաև բրոնզե մեդալը և օլիմպիական խաղերի մասնակցության ուղեգիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան