Մխիթարյան միաբանությունը 200 տարեկան է
Վիեննայում Մխիթարյան միաբանության 200-ամյա հոբելյանի առիթով օրերս Մխիթարյան միաբանությունում տեղի է ունեցել ակադեմիական միջոցառում:
Մխիթարյան միաբանության պատմության, Վիեննայում հիմնման, հայագիտության ասպարեզում Մխիթարյանների նպաստի, միաբանության Մատենադարանի ձեռագրերի, տպարանի վերաբերյալ դասախոսություններով ելույթ են ունեցել Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Հ. Պողոս Վարդապետ Գոճանյանը, Վիեննայում պապական ներկայացուցիչ, աբբահայր Միշել վան Պարիսը, դոկտոր Մեսրոպ Թոփալյանը, ավստրիացի պրոֆեսոր Հելմուտ Բուշհաուզենը, գրականագետ Բարբարա Դենշերը: Միջոցառման ավարտին հոբելյանական տոնի առիթով կազմակերպվել էր ընդունելություն:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, սեպտեմբերի 11-ին Մխիթարյան միաբանության Սուրբ Մարիամ Աստվածածնի հայ կաթոլիկ եկեղեցում Սուրբ պատարագ է մատուցվել աբբահայր հայր Պողոս վարդապետ Գոճանյանի կողմից, որից հետո ելույթով հանդես է եկել Վիեննայի եպիսկոպոս դոկտոր Հելմուտ Քրետցլը:
Միջոցառումներին ներկա էր Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, հայ համայնքի և հոգևոր ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան