ReAnimania փառատոնի մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա մեկամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Աարդման ստուդիայում
Վերապատրաստման դասընթաներից բացի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը ReAnimania փառատոնի շրջանակում առաջին անգամ սահմանել է մրցանակ: Փառատոնի մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա մեկամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Միացյալ Թագավորության Աարդման ստուդիայում: Անիմացիոն արվեստի հայ մասնագետը հնարավորություն կունենա մեկ ամիս շարունակ աշխատել օսկարակիր մասնագետների հետ, ծանոթանալ բրիտանական անիմացիոն արվեստի նորարարություններին և ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր:
Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Աարդման ստուդիայում նկարահանվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Աարդման ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի` 4 անգամ արժանանալով հեղինակավոր այդ մրցանակին:
Աարդման ստուդիան համագործակցում է BBC-ի և Channel Four Television-ի հետ: Ստուդիան հիմնադրել է Դեվիդ Սփրոքսթոնը իր ընկերոջ` Փիթեր Լորդի հետ 1972 թվականին: 1970-ին նրանք միասին նկարահանում են իրենց համատեղ առաջին անիմացիոն կինոնկարը: Այնուհետ BBC-ի մանկական ծրագրերի պորդյուսերը նրանց առաջարկում է փոսքրիկ ֆիլմեր ստեղծել մանկական հաղորդման համար: Նրանց կերտած առաջին մուլտիպլիկացիոն կերպարը Մորֆն է, որը և դառնում է BBC-ի «Մորֆիի զարմանալի արկածները» մուլտսերիալի գլխավոր հերոսն ու աստղը:
Աարդման ստուդիան համագործակցում է նաև հոլիվուդյան ընկերությունների, այդ թվում DreamWorks Animation-ի հետ: 2005 թվականին նրանք արտադրում են իրենց համատեղ առաջին «Ուալաս և Գրոմիթ. մարդաճագարի անեծքը» լիամետրաժ մուլտիպլիկացիոն կինոնկարը: Այս մասին հայտնում են Բրիտանական խորհրդի մամուլիի ծառայութունից:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են