Facebook-ում «ԱրմենՏել» ընկերության մրցույթի հաղթողները պարգևատրվել են
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգևատրեց Facebook սոցիալական ցանցում ընկերության Beeline Armenia պաշտոնական էջում անցկացված Գաղափարների մրցույթի հաղթողներին:
Պարգևատրման արարողությանը, որը տեղի է ունեցել «ԱրմենՏել» ընկերության Ազատության պողոտայում գտնվող Beeline գրասենյակում, հրավիրվել էին լավագույն գաղափարների հեղինկաները: Հաղթողները որոշվել են խմբի մասնակիցներից կազմված ժյուրիի անդամների կողմից:
Մրցույթի հաղթող` Վահագն Վարդանյանը, ստացել է առաջին մրցանակ` նեթբուք և վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն: Երկրորդ տեղը գրաված Էդգար Աբրահամյանը պարգևատրվել է բջջային հեռախոսով և ստացել է շարժական ինտերնետի «Driveե ծառայությունից 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն: Երրորդ մրցանակակիր Հակոբ Ավետիսյանը ստացավ վեց ամիս Hi-Line ծառայությունց անվճար օգտվելու հնարավորություն:
«Հայտարարելով այս մրցույթը մենք ցանականում էինք լսել մեր հաճախորդների առաջարկները մեր ընկերության կողմից իրականացվելիք ծրագրերի առընչությամբ: Շատ հաճելի է, որ խմբի մասնակիցները նարկայացնում էին առաջարկներ ոչ միայն սակագների և ծառայությունների վերաբերյալ, այլ նաև սոցիալական ծրագրեր` առաջարկելով իրենց օգնությունը դրանց իրագործման հարցում: Վստահ եմ, որ ներկայացված գաղափարները ուրախություն կպատճառեն Հայաստանի բնակիչներինե, - նշեց «ԱրմենՏելե ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ գաղափարների մրցույթն անց է կացվել 2011թ-ի օգոստոս ամսին Beeline Armenia պաշտոնական էջում: 2011թ-ի սեպտեմբերի 13-ի դրությամբ խումբն ունի ավելի քան 4000 մասնակից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին