Երևանում 4 բուհեր կունենան WiFi ինտերնետ կապ
Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ագրարային համալսարանում վաղվանից կգործի WiFi ինտերնետ կապ: Վաղը, սեպտեմբերի 16-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի կունենա Orange WiFi «անկյունի» պաշտոնական բացումը։ Այնուհետև նույն օրը նույնպիսի անկյուն կբացվի նաև Ագրարային համալսարանում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ Երևանի պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում նման անկյուններ պատրաստ կլինեն արդեն հաջորդ շաբաթ, այնպես որ՝ շուտով Երևանի չորս բուհերի ուսանողներն ու դասախոսները կկարողանան օգտվել իրենց բուհի ամենամարդաշատ վայրում տեղադրված անվճար WiFi ինտերնետից:
«Ինտերնետ առանց սահմանների» ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից՝ հաշվի առնելով ուսանողների կարիքը և կրթական գործընթացում համացանցի խիստ անհրաժեշտությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հաշվի առնելով հասարակության մեջ օրեցօր աճող հետաքրքրությունը WiFi ինտերների նկատմամբ, ինչպես նաև ընդառաջ գնալով մի շարք ուսանողների առաջարկներին, դիմել է Orange-ին ստեղծել WiFi անկյուններ։ Ծրագիրը շարունակական է, և առաջիկայում նախատեսվում է անվճար WiFi անկյուններ բացել Երևանի բոլոր պետական և ոչ պետական բուհերում և ավագ դպրոցներում։
WiFi ինտերնետի պաշտոնական մեկնարկի արարողությանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին