Հոկտեմբերի 1-ից «Նաիրի»-ի կինոդահլիճը վերածվելու է կինոմշակութային կենտրոնի
Հոկտեմբերի 1-ից «Նաիրի» կինոթատրոնում գործելու է կինոմշակութային կենտրոն. Հայաստանի ազգային կինոկենտրոնը վարձակալել է կինոթատրոնի կինոդահլիճը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Մենք այնտեղ իրականացնելու ենք մի քանի ծրագիր: Նախ և առաջ ցուցադրվելու ենք հայկական ֆիլմեր` նկարահանված տարբեր տարիների ընթացքում՝ սկսած Համո Բեկնազարյանից մինչև մեր օրերը: Ներկայացնելու ենք նաև համաշխարհային համբավ ունեցող կինովարպետների աշխատանքները: Լինելու են մանկական ծրագրեր, փառատոների հետ ենք համագործակցելու, անցկացվելու են տարբեր երկրների կինոօրեր»,- ասաց նա, հավելելով, որ «Նաիրի» կինոթատրոնը պետք է վերածվի մի վայրի, որտեղ հանդիսատեսը կարող է գալ ցանկացած պահի ու դիտել հայկական ֆիլմեր, համաշխարհային ֆիլմեր:
Դպրոցակաների համար նախատեսված ծրագրերը կլինեն անվճար, իսկ երեկոյան կինոդիտումները՝ վճարովի, քանի որ, ըստ Գ. Գևորգյանի, իրենք բավականին ծախսեր են անում՝ ամսական վճար, աշխատավարձ և այլ ծախսեր. այդ բոլորը միասին կազմում է մոտ 3,5 միլիոն դրամ:
Կինոդահլիճը վարձակալված է 2 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են